Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։ Միայն գյուղի բնակիչներն են կարողանում ելումուտ անել։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով Կիրանց է մեկնում։
«Հայաստանի բոլոր վայրերից ոստիկաններին բերել են այստեղ»,- նշեց նա։
Ս.Պետրոսյանի խոսքով, որևէ մեկը չի կարող ասել՝ արդյոք այնտեղ հիմա ականզերծման աշխատանքներ են կատարվում։
«Բայց, բնականաբար, այս ամենն արվում է, որպեսզի այդ աշխատանքները շարունակեն։ Իմ համոզմամբ, արվում են»,- նշեց քաղաքագետը։
Հարցին՝ ի՞նչ մտավախություն ունեն, ինչո՞ւ երեկ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավորների մուտքը Կիրանց արգելվեց, Սուրեն Պետրոսյանը պատասխանեց. «Ոչ թե ինչ-որ մեկը մտնելու էր ու խանգարել ականազերծման աշխատանքներին, իրենք սարսափած են գործընթացից, ամեն ինչից, բոլորից։ Հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան։ Իրենք սարսափած են։ Իրենց թվում է, թե կարող են մեկ օջախում խեղդել գործընթացը, բայց արդեն ամեն ինչ համար շատ ուշ է։
Այն գործընթացը, որը տեղի է ունենում, ժողովրդի պայքարը հաստատ հաջողության հասնելու է, մեր պայքարը հասնելու է հաջողության։ Կիրանցիները մարտական են տրամադրված»։
Ս.Պետրոսյանն ասաց, որ շուտով իրենք կասեն իրենց հետագա քայլերի մասին՝ ինչ է լինելու, ինչին են գնում։
Հիշեցնենք, որ երեկ առավոտից ոստիկանական ուժերը փակել են Կիրանց գյուղի մուտքերը։ Ելումուտ կարողանում են անել միայն հենց Կիրանցի բնակիչներն անձնագրերով։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին կայացել է պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպում, որի ընթացքում, ԱԳՆ հաղորդմամբ, նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:
ՀՀ կառավարությունից պարզաբանել են, որ «երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման»:
Այս հայտարարությունից հետո Տավուշի մարզի բնակիչները, որոնց միացել են Հայաստանի տարբեր շրջաններցի քաղաքացիներ, փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ պահանջելվ չեղարկել միակողմանի զիջումները։ Շատ փորձագետներ պնդում են՝ չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում։
Հարակից հրապարակումներ`
- Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
- 350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
- Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
- Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
- Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
- Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
- Կիրանցիների նկատմամբ իշխանության կողմից իրականացված գործողությունները նման են պետական ահաբեկչության. Պետրոսյան
- Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
- Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
- Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
- Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
- Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
- Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
- Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
- Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
- Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
- Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
- Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
- Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
- Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
- Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան