Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։
«Քաշի մասին մտածելը շատերի համար դարձել է առօրյա մտահոգության հարց, և ծանոթին, մտերիմին, անգամ բարեկամին ասել` «նիհարել/գիրացե՞լ ես, թե՞ ինձ է թվում», կամ ասել` «նիհարել ես, հո բան չի՞ պատահել», կամ «գիրացել ես, գործերդ լավ են երևի», «լցվել ես մի քիչ, ես շատ լավ դիետոլոգ(կամ մարզիչ, սննդաբան) գիտեմ» ու նմանատիպ արտահայտություններ ոչ միայն շատ տգեղ է, այլև` անթույլատրելի։
Դա կարելի է քննարկել միայն շատ մտերիմ մարդկանց հետ, այն էլ, միայն այն դեպքում, եթե մարդն ինքն է խոսում այդ մասին»,-գրում է նա ինսթագրամի իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան