Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում
Բեռլինում գտնվո Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թունավոր ծուխ է բարձրանում։ Այդ մասին հայտնում է B.Z. -Berlin պարբերականը։
«Խոսքը Diehl Metal Applications ընկերության մասին է, որը շենքում ունի մետաղական մակերեսների հարդարման սեփական գալվանական արտադրամաս»,-ասվում է հրապարակման մեջ։
Ըստ ԶԼՄ-ների՝ արտադրամասում կա ծծմբաթթու և պղնձի ցիանիդ։ Վտանգ կա, որ հրդեհից կարող է առաջանալ չափազանց թունավոր հիդրոցիանաթթու:
Ուրբաթ օրը Բեռլինի բնակիչների հեռախոսներին ուղարկվել են «վտանգ» նշումով արտակարգ հաղորդագրություն, որում ասվում է, որ Լիխտերֆելդեի շրջանում գտնվող գործարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով թունավոր ծուխ է բարձրացել։ Բնակիչներին խորհուրդ է տրվել խուսափել և շրջել բաց տարածքով, փակել պատուհաններն ու դռները և անջատել օդորակման համակարգերը:
Diehl Metal Applications-ը պատկանում է պաշտպանական արդյունաբերական Diehl ընկերությանըր և այն զբաղվում է Ուկրաինային մատակարարվող IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարարի կնոջ մահվան կապակցությամբ ցույց է անցկացվել Բեռլինում
- Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «զանգվածային արշավ միջոցառման դեմ և էսկալացիայի վտանգ» պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին