Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում չի ներկայացվում»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով ՀՀ ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկումների շրջանակներում։
Նկատելով, որ իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանում չկան քաղաքական բանտարկյալներ՝ Մինասյանը դիմեց ՔՊ-ական պատգամավորներին և նշեց, որ հնարավոր չէ հիշել մի երկիր, որի իշխանությունը հայտարարի, թե իր մոտ քաղբանտարկյալ կա։
«Բայց իրականությունն այլ է՝ Արմեն Աշոտյան, Մամիկոն Ասլանյան, Վազգեն Սաղաթելյան, Մարեկ Մալյան, Նարեկ Սամսոնյան, հիմա էլ գումարվեցին Տավուշի շարժման մասով կալանավորված անձինք»,-ասաց ընդդիմադիր նպատգամավորը։
Հիշեցնելով, բոր ՄԻՊ-ն իր զեկույցում նշել է Տավուշում էմոցիանոլ բարձր ֆոնի մասին և անդրադառնալով ԵԿՄ մեքենայի հետ տեղի ունեցած միջադեպը, որը կանխած և կալանավորված երիտասարդը պատերազմի մասնակից է և դրա արդյունքում էմոցիոնալ խնդիրներ ունի՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց .«Փոխանակ պետությունն իր սուրբ պարտականությունը կատարի, և հոգեբանական աջակցություն մատուցի հատկապես այն մարդկանք, ովքեր 18 տարեկանում զորակոչվել են և անմիջապես մտել են մարտական գործողությունների, իր պարտականությունը թողած՝ մեղադրանքներ է ներկայացնում երիտասարդին, որը կատարել է նույնիսկ ոստիկանության պարտականությունը, չի թողել, որ մարդկանց այդ մեքենան վրաերթի ենթարկի։ Սա՞ է մեծամասնության կողմից հիմնավորված իրավաչափ կալանավորման դեպքը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում