Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն իրողությունները, որի մասին մենք խոսում ենք՝ սահմանում սահմանազատման և սահմանագծման խնդիրների վերաբերյալ»,-խորհրդարանում հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա հայտնեց, որ ստեղծված վիճակի պատճառն իշխանությունների վարած քաղաքականությունն է։
«Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացին օրինական ընթացք տալու վերաբերյալ և եթե այն ժամանակ ադրբեջանական օկուպացիոն գործողությունների արդյունքում անօրինական սահմանագծում չիրականացվեր, ապա այսօր մենք չէինք կանգնի այս ամենի առաջ, երբ ադրբեջանն առանց սահմանագծում, սահմանազատում է իրականացնում արդեն մեր իսկ ուժերով, ՀՀ կառավարության ղեկավարի համաձայնությամբ»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նա ասաց, որ այսօր խախտվում են և սահմանազատման և սահմանագծման ընթացակարգերը, հերթականությունը և այն սկզբունքները, որոնք արտահայտված են միջազգային նորմերին համաձայն ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթում։
«Եթե այսօր այս հերթականությամբ, այս իրականությամբ դուք իրականացնեք սահմանազատում և սահմանագծում, ապա հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու, որովհետև խորհրդային միության ժամանակ այն սահմանները, որոնք որ ձևավորվել են, իրատեսական չեն և չեն համապատասխանում աշխարհագրական բնական արգելքներին և եթե աշխարհագրական բնական արգելքների վրա չհիմնվելով չիրականացնեք այդ սահմանագծումը, ապամ հետագայում այն հիմք է հանդիսանալու լարումների, հակառակորդի կողմից ագրեսիայի, այն դեպքում երբ դուք՝ ՔՊ-ական մեծամասնությունը, չեք նախապատրաստել մեր ԶՈւ-երին, սահմանապահներին՝ դիմագրավելու հակառակորդի ագրեսիային»,- ասաց Օհանյանը։
Նա հայտարարեց նաև, որ երկրի ղեկավարը չի կարող ասել, թե՝ պետք է ծառ տնկեն, որ ադրբեջանցիներին չտեսնեն։
Հարակից հրապարակումներ`
- Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
- Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
- Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան