Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝ հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ երբեք չի արել։ Այլևս չի էլ անելու», - Կիրանցի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունն այսօր փաստացի վերածվել է Ադրբեջանի և հայ ժողովրդի միջև տեղեկատվության փոխանցողի, սուրհադակի գործառույթ է անում։
«Շատ ավելի ուժեղ է փորձում ահաբեկել ժողովորդին, քան կարելի էր պատերացնել Ադրբեջանի իշխանությունից»,- ասաց քաղաքագետ։
Նա նշեց, որ այն, ինչ հիմա արվում է, միակողմանի հանձնում է։
«Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում, այսինքն՝ պոպուլիստական միջոցներով, սակայն հակապետական գործողություններ»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
- Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
- Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
- Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա