Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի համաձայն սահմանափակվել է անձնաց իրավունքը»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե Կիրանցում արգելում են հոգևորականի մուտք գյուղ, ի՞նչ խնդիր է տեսնում այստեղ։
Նա նշեց, որ իրեն բանավոր պարզաբանումները բավարար չեն, պետք է լինի պաշտոնական պարզաբանում, որովհետև գործ ունեն պետական ինստիտուտների հետ ու վերջնական գնահատական կարող է տալ իրավունքների սահմանափակումների հիմքերի և համաչափության հետ կապված պաշտոնական պարզաբանումից հետո։
«Ոստիկանությանն ենք դիմել, ըստ ստացվող պատասխանների կհասկանանք, թե այլ ո՞ր մարմինների պետք է դիմել»,- ասաց ՄԻՊ-ը։
Ինչ վերաբերում է Տավուշում ոստիկանության գործողություններին, անչափահասներին բերման ենթարկելուն, նա նշեց. «Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ անհամաչափ ուժի գործադրմամբ։ Բնականաբար, այս հանգամանքին իրավասու մարմինները պետք է բավարար ուշադրություն դարձնեն, հետագայում պրակտիկան կատարելագործեն։
Անչափահասների հետ կապված ասեմ, որ երեխայի լավագույն շահը պետք է նկատի ունեն պետական իրավասու մարմինները, նաև հավաքի կազմակերպիչները, մասնակիցները»։
Հարցին՝ Կիրանցում դպրոցը սահմանազատումից հետո մոտ է լինելու ադրբեջանական սահմանին, այդ երեխաների պաշտպանվածությունն ինչպե՞ս է պատկերացնում, նա ասաց. «Եթե պետք է դպրոցը հենց այդ վայրում շահագործվի, պետք է երեխաների անվտանգությունը, բոլոր հնարավոր իրավունքները երաշխավորված լինեն։ Ինքս բոլոր դպրոցների հետ կապված հարցերը բարձրաձայնել եմ։
Բոլոր սահմանամերձ բնակավայրերում ունենք դպրոցներ, որոնք այս պահին դիտարկման ներքո են գտնվում, եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվենք, հարցեր են առաջացնում, մտահոգություններ, որոնք հասցեավորել եմ ու պահանջել, որ հարցերը լուծված լինեն»։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե ադրբեջանական կողմի համար դպրոցի տարածքը տեսանելի է, կարող են, օրինակ, ծառերով քողարկել, արդյո՞ք ծառեր տնկելը կարող է լուծում լինել, Անահիտ Մանասյանն ասաց. «Դա իմ իրավասությանը վերաբերելի հարց չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
- Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
- 350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
- Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
- Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
- Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
- Կիրանցիների նկատմամբ իշխանության կողմից իրականացված գործողությունները նման են պետական ահաբեկչության. Պետրոսյան
- ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
- Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
- ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան