Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում. Գլխավոր դատախազ
«Եթե խոսքը վերաբերում է լրտեսության հանցակազմերին, մենք ունենք վարույթեր, դատարան ուղարկված գործեր, ունենք պետական դավաճանության գործեր։ Իսկ անհասցե, ընդհանուր քաղաքական հայտարարությունների վերաբերյալ մենք վարույթներ չենք նախաձեռնում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով հարցին՝ ՀՀ ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարվում է, որ Հայաստանում կան գործակալական ցանցեր, որոնք սպառնում են ՀՀ ինքնիշխանությանը, այդ անձինք քարոզչություն են անում, ինչո՞ւ չեն նախաձեռնում քրեական վարույթ։
Հարցին՝ դուք հանդիպում եք Աննա Հակոբյանի հետ, տարբեր միջոցառումների եք մասնակցում, այդ հանգամանքը ձեզ չի՞ կաշկանդում, նա պատասխանեց. «Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում։ Չէ, ես գնում եմ մանկատներ։ Մանկատուն գնալը ինձ չի կաշկանդում։
Ես չեմ հայտվում, ես մասնակցում եմ միջոցառումների, ըստ արարողակարգի լինում եմ կանգնած, նստած»:
Մանրամասն՝ տեսանյութում։