Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,- Կիրանցի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա ընդգծեց, որ սա որևէ աղերս չունի սահմանագծման, սահմանազատման հետ, ապօրինի գործողություն է։
«Հիմա էլ ասում է՝ եթե ձեզ անվտանգ չզգաք, Կիրանց գյուղի մեջտեղում ծառ կտնկենք, դպրոցի մոտ ծառ կտնկենք, որ երեխաները չտեսնեն ադրբեջանցիներին։
Այստեղ հավածքներից որևէ մեկը, ես իմ երեխային կտանեմ մանկապարտեզ, դպրոց ու կասեմ՝ տղա ջան հանկարծ թուրք տեսնես, քեզ անվտանգ կզգաս, ծառ կա տնկած։
Որևէ մեկը կգա՞ ու այդ անվտանգային պայմաններում այդտեղ կբնակվի՞։ Առաջարկում եմ ՔՊ-ականներով գան ու այդ պայմաններով ապրեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ Ադրբեջանի սահմանապահները նույն զինվորներն են, ուղղակի այլ համազգեստով, իսկ մեր սահմանապահները միայն ավտոմատով են զինված։
«Ժողովուրդն ի՞նչ անի։ Իր իրավունքները պաշտպանի։ Էն որ ասում էր՝ ոնց բերել են, նենց էլ կհեռացնեն, դե ոնց բերել եք, նենց էլ հեռացրեք։
Անտարբերությունից է ծնվում ցանկացած հանցանք։ Մենք պետք է անտարբեր չլինենք։ Սա կուսակցական հարց չէ, վերկուսակցական, համազգային խնդիր է։ Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին, Ադրբեջանը բացում է ու քայլելով գալիս է»,- ասաց Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
- Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
- Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
- Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
- 350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
- Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
- Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
- Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
- Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
- Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա