Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ է ուղարկել։
Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ձեզ է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ, Անն Վարդապետյանն ասաց. «Դրանում կային որոշակի փաստաթղթեր, այդ թվում սեփականության վկայականների պատճեներ, որոնց իսկությունը ստուգելու անհրաժեշտություն կար։ Ուղակել ենք ԱԱԾ՝ խնդրելով օպերատիվ ստուգման արդյունքներով մեզ ներկայացնեն փաստաթղթերը, որպեսզի վարույթ նախաձեռնել- չնախաձեռնելու հարցը քննարկվի»։
Ի դեպ, նախքան հարցը, Թագուհի Թովմասյանը հաճոյախոսեց Աննա Վարդապետյանին։
«Նախ, չեմ կարող չասել, որ ձեզ դատախազի հանդերձանքը շատ սազում է»։
«Շնորհակալ եմ գնահատականի համար հագուստի մասով»,- արձագանքեց Վարդապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
- Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան