Պաղեստինի ժողովրդի համար կարևոր է Իսրայելի դեմ հարուցված գործին Թուրքիայի ներգրավվելու որոշումը
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Պաղեստինի ժողովրդի համար չափազանց կարևոր է Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հարուցված գործին Թուրքիայի ներգրավվելու որոշումը։
Էրբենիհաբերի փոխանցմամբ՝ Հարավային Աֆրիկան հայց էր ներկայացրել Արդարդատության միջազգային դատարան, ըստ որի՝ Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ և պահանջում անհապաղ դադարեցնել ռազմական արշավը։
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Թուրքիան լիովին դադարեցրել է Իսրայելի հետ առևտրաշրջանառությունը և ներգրավվել է Հարավային Աֆրիկայի կողմից Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին