Իրավունք 16:31 03/05/2024 Հայաստան

Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են ցանկանում լռեցել բնապահպաններին, լրագրողներին

«2018-ից ի վեր, կարող եմ ասել, որ Հայաստանում ավելացել են դեպքերը, երբ բնապահպանական ռիկսերի մասին բարձրաձայնող մարդկանց նկատմամբ դատական հայցեր են ներկայացնում մեծ ընկերությունները»,-Panorama.am-ի հետ զրույցում ահազանգեց «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը։

Նրա խոսքով, դատարան դիմում են հիմնականում հանքարդյունաբերական ոլորտում գործող ընկերությունները, որոնք ցանկանում են այդկերպ լռեցնել բնապահպաններին կամ մեղմացնել նրանց խոսքը։

«Նրանք ամեն ինչ փորձում են ներկայացնել զրպարտության, գործարար համբավի արատավորման շրջանակում։ Սա կիրառվում է ողջ աշխարհում, հանրային մասնակցությունը արգելափակող ռազմավարական դատական գործընթացներ են կոչվում, որոնք իրականացնում են մեծ կորպորացիաները»,-ասաց Գալստյանը՝ նշելով, որ վերջին վեց տարիներին Հայաստանում ավելի քան 25 բնապահպան ակիտվիստների, ԶԼՄ ներկայացուցիչների դեմ հայցեր են ներկայացվել դատարան։

Մի հայց էլ իր նկատմամբ կա՝ «Լիդիան Արմենիան» է ներկայացրել։ Վեց տարի դատաքննությունը շարունակվում է, շուտով դատարանը որոշում կկայացնի։

«Ամեն հայցից հետո, բնականաբար, մարդիկ ավելի քիչ են խոսում։ Բայց դրանից բնապահապանական խնդիրները չեն պակասում»,-նշեց Գալստյանը։

Հիշեցնենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այսօր ահազանգել էր, որ բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնության, հետապնդումների դեպքերն ավելացել են ողջ աշխարհում, կազմակերպությունը կոչ էր արել ուժեղացնել նրանց պաշտպանությունը։ Ըստ զեկույցի, բնապահպանական խնդիրներ լուսաբող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է բռնությունների, առավել հաճախ բռնության զոհ են դառնում բնապահպանական թեմաներով բողոքի ակցիաներ, հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներ լուսաբանող լրագրողները։

«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի նախագահ, լրագրող Թեհմինե Ենոքյանի նկատմամբ դատական հայց են ներկայացրել ոլորտի երկու խոշոր ընկերություններ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Լիդիան» ընկերությունը՝ որպես փոխհատուցում պահանջելով խոշոր գումարներ։

«Վերջին մի քանի տարիներին նկատելի է, որ բնապահպանական թեմաներ լուսաբանող, այդ ոլորտում հասարակական գործունեության իրականացնող անձանց նկատմամբ կան յուրահատուկ ճնշման մեթոդներ, դրանք դատավարական գործընթացներն են, որոնք զրպարտության, գործարար համբավն արատավորելու հայցերի տեսքով ներկայացվում են դատարան, մեծ ֆինանսական ճնշումներ կիրառելու տարբերակն է գործածվում։ Այդ պրակտիկային դիմել են «Լիդիան Արմենիա» և Զանգեզուրի պղնձամբոլիդենային ընկերությունները։  Երկու ընկերություններում էլ կառավարությունն ունի իր բաժնեմասը, սակայն երբ պատասխանատվության հարց է առաջ գալիս, ու կառավարությանը հարց ենք ուղղում՝ հայցերի համար կրո՞ւմ են պատասխանատվություն, պատասխանում են՝ ոչ, իբրև ընկերությունն է դա անում, կամ էլ խուսափողական պատասխաններ են, ինչը  ցույց է տալիս, որ պետությունը շարունակում է նման ճնշումները»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Թեհմինե Ենոքյանը։

Նա հիշեցնում է՝ ինքը միակ մարդը չէ, որի դեմ ոլորտում գործող ընկերությունները հայցեր են ներկայացրել, կան լրագրողներ, ակտիվիստներ, համայնքի բնակիչներ, փաստաբաններ։

««Լիդիան»-ն ընդդեմ ինձ գործով ես արդեն հասել եմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այն ընդունվել է վարույթ։ Շուտով կլինեն վճիռներ։ Այո, կրկնում եմ, կան ճնշումներ,  նաև տեղեկատվություն ստանալու, տարածելու առումով»,.-ասաց ՀԿ նախագահն ու որպես օրինակ նշեց՝ Ջերմուկի համայնքապետարանից հողերի վարձակալության, առք ու վաճառքի վերաբերյալ փաստաթղթերը ձեռք է բերել մեծ դժվարությամբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի աջակցությամբ։

Նա հիշեցնում է, որ «Լիդիան Արմենիան»-ն իրենց պահանջել էր 1 մլն 260 հզ դրամ փոխհատուցում, որը բավարարվել է Հայաստանի բոլոր դատական ատյանների կողմից, իսկ Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը պահանջել է 6 մլն դրամ փոխհատուցում։


Ենոքյանի խոսքով, միջազգային կառույցները ծանոթ են այս հայցերին, եղել են արձագանք զեկույցներ։

Բացի այդ, Թեհմինե Ենոքյանի խոսքով, տևական ժամանակ հանքարդյունաբերական ընկերություններից մեկը գաղտնի տվյալներ է հավաքել իր, ինչպես նաև հանքի շահագործման դեմ խոսող գործիչների մասին։

Նա համամիտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այն գնահատականին, որ կին լրագրողներն ավելի հաճախ են ենթարկվում առցանց բռնության։

«Լրագրողական հետաքննությունը բացահայտեց, որ Հայաստանում գործող դեսպանատներ կան, որ հանքարդյունահանող ընկերությունների շահերից են ներկայանում ու տվյալներ հավաքում մեր մասին, համայնքի բնակիչների մասին։  Բայցի այդ, կին գործիչների նկատմամբ սոցիալական ցանցերում շատ հաճախ բարոյախրատական, վարկաբեկող արտահայտություններ են նետվում ֆեյքային խմբերի կողմից, որոնք ուղղորդվում են հանքարդյունահանող ընկերությունների շրջանակների անունից, ես չեմ կարող հստակ անուններ տալ, բայց հենց լինում է օրինակ տեղեկատվություն, որ այսքան մարդ միացել է հանուն Ամուլսարի պաշտպանության ստորագրահավաքին, սկսում է ֆեյքային հարձակում՝ «էս մարդիկ ստում են», «անբարոյական են», պիտակներ են կպցնում։ Ամենազազրելին այն է, որ Հայաստանի քաղաքացիների, որոնք տարիներ շարունակ պայքարել են, օգնել են, որ համայնքներն իրենց իրավունքները պաշտպանեն, լուսանկարների կողքին Ադրբեջանի դրոշներ էին կպցրել՝ համարելով մեզ ագենտներ, մի պաշտոնյա նույնիսկ ասել էր, որ մեզանով պետք է ԱԱԾ-ն զբաղվի»,-ասաց Ենոքյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}