Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»։ Այս մասին տեղեկացնում է «Օրեր»-ը։
Դեռեւս մարտի վերջին հայտարարվեցին Չեխիայի «Անդյել» երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրները։ Առաջին անգամ «Տարվա Լավագույն երգչուհի» ճանաչվեց Պամ Ռաբբիտ/ Pam Rubbit բեմական անունը կրող հայուհի Պամելա Նարիմանյանը։ Ժամանակակից պոպ երաժշտության ներկայացուցիչը, որը երգում է անգլերեն եւ չեխերեն, տարիներ առաջ յութուբում արդեն ուներ միլիոնից ավելի հետեւորդներ։ Anděl Coca Cola երաժշտական մրցանակը նրան հանձնվել է իբրեւ 2023 թվականի լավագույն մենակատար երգչուհի։
Պամելան ծնվել է 1997 թվականին Պրահայում՝ հայկական ընտանիքում։ 14 տարեկանում գրել է առաջին երգը, իսկ 19 տարեկանում արդեն թողարկել է առաջին երգի տեսահոլովակը։ Պամելայի եւ Բեն Քրիստոֆի հետ համատեղ երգը հավաքել է մեկ միլիոնից ավելի դիտում։
Նա իր առաջին լուրջ կատարումը սկսել է իբրեւ Միկոլաս Յոզեֆի վոկալիստ, որին ուղեկցել է Պորտուգալիայում կայացած Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում։ Պամելան ստեղծագործում է գրեթե բոլոր բնագավառներում՝ երաժշտության հեղինակ է, գրում է երգերի խոսքեր, պարում է և ստեղծում է իր երգերի խորեոգրաֆիան, որոշում է իր տեսահոլովակների սյուժեն:
Նրա երաժշտական կարիերան սկսվել է 2019 թվականին, երբ հունվարի սկզբին նա թողարկեց իր դեբյուտային «Mom, I’m lost» ալբոմը։ Նա մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի ազգային փուլում Easy to Believe երգով։ 2022 թվականին O2 արենայում Սոֆյան Մեջմեդջի հետ միասին եղել է Mirai խմբի մենակատարներից մեկը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։