Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյան
Սուրեն Պետրոսյանը շնորհավորել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ գրելով․
«Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու, տեղում կատարվողը օբյեկտիվ ու անաչառ ներկայացնելու գործում, ինչը կարող է ազգային արթնացումի պատճառ դառնալ և անգնահատելի դեր ունենալ պետականության փրկության համար:
Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը: Մեր գաղափարը վեր է ամեն տեսակ նեղ շահերից և մենք, ապավինում ենք նաև ձեր մասնագիտական արժանապատվությանն ու պատասխանատվությանը` հանրությանը հասանելի դարձնելու հայկական պետականությանը պատուհասած աղետի ամբողջական էությունը:
Մեր ներսից հայտարարված պատերազմում և հանուն արժանապտվության ու հանուն մեր ինքնության մղվող պայքարում, առավել քան երբևէ, առանցքային է ձեր դերը, որպես տեղեկատվական, մոբիլիզացիոն, համակարգող և վերլուծական գործառույթներ իրականացնողների:
Պատահական չէ, որ ԶԼՄ-ները անվանվում են չորրորդ իշխանություն և հետևաբար իրավունք վերապահում ազդելու իրադարձությունների վրա։ Ժամանակակից աշխարհում ձեր տեսախցիկն ու գրիչը, հաճախ ավելի ազդու են հազար այլ կառույցների աշխատանքից, ուստի օգտագործեք ձեզ տրված իշխանությունը հայկական պետականության համար:
ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ մամուլի ազատության միջազգային օրվա առիթով:
Ձեր առաքելությունը անգնահատելի է մեր պայքարի հաջողության գործում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա