Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։ Այդպես հեշտությամբ թողել ենք ամեն ինչ»,- Հաղարծինի վանքում Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցներին ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանն ասաց. «Մենք մի ազգի զավակ ենք, որին Մովսես Խորենացին անվանում էր վեհագույնը հյուսիսական ազգերի մեջ։ Մենք իրավունք չունենք մեր կյանքը դարձնենք զուտ կենցաղի մեջ ոչնչացած մի բան։
Մեր այս շարժումը, ընթացքը «չակնկալիքների» շարժում եմ անվանել։ Ուզում եմ ավելացնել՝ թող այն լինի անմահության երթ, որով մենք մեզ կվերադարձնենք մեր հայրերի ինքնությանն ու ճշմարտությանը, գիտությանն ու գիտակությանը, նրանով, որով կարող ենք նայել իրար աչքերի մեջ ու ասենք՝ մենք այս ժառանգության տերն ենք ու վաստակել ենք։
Մեր աղոթքն ու խնդրանքն է, որ ամեն մարդ, սիրո մեջ մնալով, այս ընթացքը շարունակի։ Այս ընթացքը ճշմարտության հաղթանակի մասին է։ Ճշմարտությունը պետք է հաղթի մեր երկրում։
Կամ մենք ունենալու ենք պետություն, ապրելու ենք պատվով ու արժանապատվությամբ, արժանի մեր հայրերին, հերոս զավվակներին, իրենց ընտանիքներին, կամ պարտվելու ենք ստին ու դառնանք պարզապես սպառված մի հանրույթ, որը ոչ մեկի համար արժեք չունի»։
aysor.am-ի հարցին ի պատասխան, թե Երևանում սպասող մարդկանց ի՞նչ կմաղթի, Բագրատ Սրբազանն ասաց. «The show must go on: Սա ճշմարտության ու ստի պայքար է, պետք է հաղթի ճշմարտությունը»։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, խոսելով Ոսկեպարի՝ 7-րդ դարի սուրբ Աստվածածին եկեղեցում եպիսկոպոսաց պատարագ անցկացնելու մասին, հայտարարել էր.
«Հոգևորականներ կան, հիշել են, որ այնտեղ եկեղեցի կա, շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են էդ եկեղեցու մասին հիշել ու էդ եկեղեցում պատարագ արել»։
Ի պատասխան՝ ապրիլի 12-ին ուրարակիր Թովմաս Առաքելյանը տարածեց փաստերով պատրաստված տեսանյութ, որտեղ երևում է, որ առաջին եպիսկոպոսաց պատարագն այդ եկեղեցում իրականացվել է 2018 թվականին։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։
«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։
Քայլերթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Քայլերթի ընթացքում տարբեր վայրերից հարյուրավոր քաղաքացիներ են միացել։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
- Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
- Իջևանում «ՏաԼույս» երգչախումբը քայլերթի մասնակիցներին դիմավորեց Հայաստանի և Արցախի օրհներգերով
- Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
- Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
- «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
- Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
- Արդյունավետ կլինի, որ Բագրատ Սրբազանի երթին զուգահեռ, այլ վայրերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան. Քաղաքագետ
- Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
- Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
- Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
- Ոսկեպարի Սուրբ Աստավածածին եկեղեցին. ի պատախան Փաշինյանի հայտարարության
- Որոշ հոգևորականներ շոու-պատարագներ են անում Ոսկեպարի եկեղեցում. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան