Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր մտահոգությունը Տավուշում իրականացվող անօրինական սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։
«Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հրաժարվել պարտվողական քաղաքականությունից և միակողմանի զիջումներից։ Սրանում մենք ՀՀ անվտանգության փլուզման և պետականության գոյության կորստի իրական վտանգ ենք տեսնում։
Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է և մենք չենք կարող անտարբեր լինել պետականության կորստի նկատմամբ։ Դրանով պայմանավորված միանում ենք ազգային ու հայրենապաշտպան մղումներով կյանքի կոչված շարժմանը, խստորեն դատապարտում բիրտ ուժի կիրառումն իրենց օջախի ու հողի համար ոտքի ելած մեր հայրենակիցների նկատմամբ։ Մենք բազմիցս նշել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք․ թե՛ Տավուշի հարցը, թե՛ Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման չեղարկման հարցը կարմիր գծեր են, որոնք կարող են բերել անջրպետի և որոնք չեն բխում թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի շահերից։
Եվ եթե Հայաստանի իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը և եթե մեր մտահոգություններն անտեսվեն, ապա Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել։
Այս պայքարը ողջ հայութեան և Հայաստանի հարցն է, պայքար՝ ստի և կեղծիքի դէմ՝ յանուն ճշմարտութեան և արդարութեան, և այս պայքարը անպայման պիտի յաջողի»,-ասված է ԳԿԽ վարչության հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցի բնակիչները դեռ հույս ունեն, որ կարող են կանխել սյուների տեղադրումը
- Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է
- Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
- Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
- Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին