Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Սկուդետտոn նվաճել։ Չեմ կանգնելու այս արդյունքի վրա,»,- Առաջին ալիքի եթերում ասել է «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատար Հենրիխ Մխիթարյանը։
Նա նշել է, որ այս տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը, վերականագնումը դժվար ու դանդաղ է ընթանում, բայց փորձում է ճիշտ հանգստանալ, լավ մարզվել, փորձում է առավելագույնն անել։
«Դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ «Ինտերում», մինչև 2026 թվականը ունեմ գործող պայմանագիր։ Տեսնեմ, թե մինչև այդ ժամանակ կկարողանամ խաղալ, հետո կմտածենք՝ Ինտերում, թե այլ տեղ շարունակել»,- ասել է Մխիթարյանը։
Նա նշել է, որ Հայաստանի առաջնությանը քիչ է հետևում. «Ցավոք սրտի, բայց նայում եմ որքան հնարավոր է։ Միշտ երկրպագում եմ «Փյունիկին», իմ կարիերան այնտեղից է սկսվել, գիտեմ, որ հիմա դժվար ժամանակներ են ապրում:
Որդիս ֆուտբոլիստ կդառնա, թե ոչ, ինքը կորոշի, ես նրա չեմ ստիպում ֆուտբոլ խաղալ։ Երբ առաջին անգամ դիպել է գնդակին, ինքն է ուզել։ Ես կարող եմ ուղղություն ցույց տալ կյանքում, բայց ինքը պետք է որոշի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան