Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում հողի վրա, երաշխիքները հստակ լինեն, գլխավոր պայմանը՝ ադրբեջանցիների հետ որևէ շփում, առնչություն չպետք է լինի»,-«Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, ո՞ր դեպքում կվերադառնան Արցախ» թեմայով քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակը հնարավորություններ է հենց Արցախի նման պետությունների համար, որոնք ունենալով դաշնակից պետություններ՝ կկարողանային այս քաոսի մեջ արձանագրել իրենց շահը, ոչ թե այս իրավիճակը, որի մեջ գտնվում են։
«Արձանագրենք՝ ի դեմս և ի շնորհիվ այս իշխանությունների զուրկ ենք, կարծես, այևս չունենք դաշնակիցներ»,- ասաց Մ.Հակոբյանը։
Նրա համոզմամբ, Հայաստանն այսօր այս իրավիճակում է, որովեհտև այս իշխանությունները բանկացային գործընթացից, եթե այդպիսին կա, ընդհանրապես հանել են Արցախի հարցը. «Հայաստանը հայտվել է այս իրավիճակում, որովհետև չկա Արցախի հարց, բայց մենք չենք հուսալքվում, վախենում։ Դիտարկում ենք, որ նման իշխանությունները հավերժ չեն լինելու, ու պետք է պատրաստ լինել, ունենալ ճանապարհային քարտեզ ու այն իրականացնել, երբ լինի ազգային իշխանություն։
Գլխավոր նպատակն է՝ այդ ընթացքում թույլ չտալ փակվի Արցախի հարցը։
Ակնհայտ է, որ այսօր վարվող դիվանագիտություն, բանակցային գործընթաց չկա, կա երկխոսություն, որտեղ պարտված կողմը նստած է հաղթած կողմի դիմաց, կատարում է հաղթածի պարտադրանքները։ Կարևոր է այս փուլում բաց պահել Արցախի հարցը, որպեսզի կարողանանք բանակցային գործընթաց լինելու պարագայում այդ հարցի օգնությամբ, միջոցով այս իրավիճակից հանել Հայաստանը։
Ցանկացած ազգային ուժ, նաև ազգային իշխանություն, շատ լավ հասկանում է, որ մեր բոլոր խնդիրները սկսել են, երբ փորձվեց Արցախի էջը փակել։ Խնդիրների լուծումը կտրվի այն ժամանակ, երբ հնարավոր կլինի վերադառանալ Արցախ, ու փրկել այդպես նաև Հայաստանը»։
Մ. Հակոբյանի այլ իշխանության պարագայում հնարավոր համարում է հայկական Արցախ վերադարձը։