Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք չենք ճանաչում ինքներս մեզ»,- «Ժողովրդավարության դպրոցի»1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, կարող է պարզվել, որ հայ ժողովրդի պատմությունը կայսերական պատմություն է:
«Այդքան ասում ենք` պատմություն, պատմություն, մեր պատմություն, հայ ժողովրդի պատմություն, բայց այդպես էլ չենք արձանագրել ու չենք հարաբերվել այդ փաստի հետ կամ առնվազն այս ասածը հարցական նշանով չենք դրել` իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է եղել ու դեռ շարունակում է դրված լինել մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար»,- ասել է նա:
Փաշինյանի խոսքով, սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանել:
«Եթե մենք այս հարցերի հետևից գնանք ու պատասխանը լինի` ոչ, այդպես չէ, դա էլ է շատ կարևոր արդյունք, որը կմեծացնի մեր վստահությունը ու նույնքան արդյունք է, եթե մենք գնանք այդ հարցերի հետևից ու պատասխանը լինի` այո, դա այդպես է կամ գուցե կա երրորդ պատասխան՝ այս երկուսի հավասակշռման կետում է»,- ասել է Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա