Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու համար։
Մեղադրական եզրակացության համաձայն, նրանք մեղադրվում են կաշառակերության, օտարերկրյա ազդեցության հետ կապված երկու սխեմաների ապօրինի մասնակցության ու փողերի լվացման համար։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ սկսած առնվազն 2014 թվականի դեկտեմբերից և մինչև 2021 թվականի նոյեմբերը կոնգրեսական Կուելարը և Իմելդա Կուելարը ենթադրաբար մոտ 600.000 դոլար կաշառք են ընդունել երկու օտարերկրյա կազմակերպություններից՝ նավթագազային ընկերությունից, որը ամբողջությամբ պատկանում և վերահսկվում է Ադրբեջանի կառավարությանը, և բանկից, որի կենտրոնակայանը գտնվում է Մեխիկոյում:
Ենթադրվում է, որ կաշառքի գումարները լվացվել են կեղծ խորհրդատվական պայմանագրերով, որոնց համաձայն Իմելդա Կուելարին պատկանող ընկերությունները պետք է ծառայություններ մատուցեին։
Ադրբեջանական նավթագազային ընկերության վճարած կաշառքի դիմաց կոնգրեսական Կուելարը, իբր, համաձայնել է օգտագործել իր գրասենյակը՝ ազդելու ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա՝ հօգուտ Ադրբեջանի:
Կոնգրեսականին ու նրա կնոջը մեղքը եթե ապացուցվի, ապա նրանց սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում։
Նրանցից յուրաքանչյուրը կասկածվում է կաշառք ստանալու, խարդախության, դավադրության, փողերի լվացման, օտարերկրյա գործակալ հանդես գալու ու այլ հանցագործությունների մեջ։ Դրանցից յուրաքանչյուրի համար նախատեսված է 2-20 տարի ազատազրկում։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Բալայան. Ալիևը վարձկանների մասին տեղեկությունները հերքում է նույն կերպ, ինչպես խավիարային դիվանագիտության դեպքում
- Նաիրա Զոհրաբյան. Նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են ԵԽԽՎ հեղինակությունը
- Դժվարին ԵԽԽՎ նստաշրջանին ընդառաջ. Ի՞նչ է ուզում Ադրբեջանն իր նավթադոլարների դիմաց
- «РБК Daily»: Ադրբեջանում առեղծվածային կերպով 677 միլիոն իրանական նավթադոլար է անհետացել
- Եվրոպացիների «ողջունելու» ու «դատապարտելու» գինը մի քանի կիլո խավիար է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան