Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա. Սուքոյանին կալանավորելու մասին գլխավոր դատախազի հայտարարությանը, գրում է.
«Տիկին Աննա Վարդապետյանի մեկնաբանությամբ ստացվում է, որ եթե մինչ Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ տեղի ունեցած դեպքը նրանք նախկինում միջանձնային վեճ չեն ունեցել, ուստի Արթուր Սուքոյանի արարքը պետք է դիտարկել բացառապես լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համատեքստում։
Շատ թույլ մեկնաբանություն…
Նախ նշենք, որ մինջանձնային կոնֆլիկտը պարտադիր չէ, որ առկա լինի նախկինում (մինչ բուն դեպքը) այլ կարող է առաջանալ նաեւ հանկարծակի։ Բացի այդ, բռնության գործադրումը սույն հանցակազմի իմաստով հանդիսանում է հանցանքի կատարման եղանակ և որպեսզի սույն պարագայում բռնության գործադրումը դիտվի որպես հանցակազմի որակյալ հատկանիշ, այն պետք է ուղղված լինի բացառապես լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն։ Սակայն սույն պարագայում ներկայացված նյութերից ակնհայտ է, որ Արթուր Սուքոյանը մեկ անգամ հարված է հասցրել տուժող Դավիթ Լևոնյանին միայն ու միայն այն բանից հետո, երբ վերջինիս կողմից հնչեցվել է պատասխան հայհոյանքը, ինչից հետևում է, որ Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է ոչ թե տուժողի կողմից տեսանյութ տարածաելու համար, այլ վերջինիս կողմից անձնային բնույթի՝ հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան, հետևաբար նման պայմաններում Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ։
Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
- Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
- Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
- ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը