Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։ Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս ենք, որ այս շարժումով կավարտենք»,- Կիրանցից քայլերթից առաջ ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։
Նա նշեց, որ եթե նույնիսկ այս շարժումով էլ չավարտվի, իրենք շարունակելու ենք իրենց պայքարը մինչև իրենց կյանքի վերջ. «Ինչպես Բագրատ Սրբազանն ասաց՝ կամ իրենք, կամ մենք»։
Զոհված զինծառայողներից մեկի հայրը շարունակեց. «Հազարավոր տղաներ իրենց կյանքը տվեցին մեր երկու պետությունների համար։ Ցավոք, այսպես եղավ, մեր տղաներին դավաճանեցին։ Մեր տղաները մեզ պատգամ են թողել՝ գոնե այսքանը պետք է կարողանանք պահել։ Դիմում եմ մեր հերոս տղաների ծնողներին՝ եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք, գոնե այս եղածը պահել»։
Հարակից հրապարակումներ`
- «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
- 4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
- Արդյունավետ կլինի, որ Բագրատ Սրբազանի երթին զուգահեռ, այլ վայրերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան. Քաղաքագետ
- Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
- Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
- Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
- Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
- Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան