Հասարակություն 09:00 04/05/2024 Հայաստան

Մեկնարկել է GARoon սննդի 5-րդ փառատոնը

Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում տեղի կունենա GARoon սննդի 5-րդ փառատոնը:

Այս տարի կազմակերպիչները պատրաստել են իսկական ԳԱՌՆավալ։  Փառատոնի մասնակիցների թվում են Երևանի եվրոպական և հայկական ռեստորանները (Ալյասկա, Չինար, Ոստան, Common Ground, Tumanyan’s Art), Դիլիջանի (Flying Ostrich by Dolmama, Թավա, Կճուճ) և Գեղարդի (Dreamy Doms) ռեստորանները:
 

Այնուամենայնիվ, ինչո՞ւ  GARoon-Գարուն։  GARashka-ն՝ գառան միսը,  գաստրո ոլորտում բացառիկ մսատեսակ է համարվում։  Այն  խոհարարներից պահանջում է առանձնահատուկ վարպետություն և որակյալ բաղադրիչներ, ինչպես նաև համեմունքների և մարինադների զգույշ օգտագործում՝ իսկապես ճշգրտորեն ընդգծելու այն մսի համը, որը հայերը  պատրաստում են ավելի քան 1000 տարի և նորաձև թրենդներ են հաղորդում:

Մայիս ամսին է գառնուկը հասնում իր օպտիմալ քաշին՝ 10-15 կգ։ Այդ գառնուկի միսը համարվում է ամենահամեղը, նուրբն ու հյութեղը։

#GARoon փառատոնով բացվում է տարվա հայկական փառատոների օրացույցը, ինչը համընկնում է ամառային տուրիստական սեզոնի մեկնարկի հետ։

«Հուսով ենք, որ փառատոնը կգրավի ավելի ու ավելի շատ մասնակիցների, կսահմանի որակի չափանիշ և կներգրավի մարզերի հյուրընկալության ոլորտն այս նախաձեռնության մեջ: Այս տարի ունենք երեք նոր մասնակից, որոնց նախագծերը մեկնարկել են վերջին երկու տարում»,- նշում են կազմակերպիչները։

Կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր մասնակից ռեստորան պարտավոր է նախապատրաստել գառան մսով առնվազն 3  կերակրատեսակներ, որոնք մատուցվում են փառատոնի ամբողջ ընթացքում մեկական բաժակ կարմիր գինու հետ։ Ամեն տարի խիստ ընտրություն է  կատարվում։   2024թ.-ին «Հին Արենի»-ն կլրացնի խոհարարների վարպետությունը  հայկական գինեգործության դասական նմուշով՝  Areni Noir-ով, որն աճեցվում է  Վայոց ձորի մարզում 1250 մ բարձրության վրա։



Margaryan Business Group ռեստորանային խմբի հիմնադիր և փառատոնի հեղինակ Կարեն Մարգարյանը  շեշտում է, որ մասնակցության հիմնական պայմանը ավանդական խոհանոցում կարծրատիպերի կոտրումն է, նոր ուտեստների ներառումը և առավելագույնս վառ ու ցայտուն կերպով հյուրերին միջոցառման մասին  իրազեկելը՝  ուտեստների մատուցման և ոչ ստանդարտ համադրությունների միջոցով: Գառան մսով նոր ուտեստների ստեղծումը մի հնարավորություն է՝ հարգանքի տուրք մատուցելու հայկական գաստրո ավանդույթին, քանի որ գառան միսը պատմականորեն կարևոր բաղադրիչ է հայկական խոհանոցում։

Փառատոնի մեկնարկին նախորդում է պարտադիր համտես, որտեղ ընտրվում է նախնական ֆավորիտը. ճաշատեսակն ընտրվում է մասնակիցների փակ քվեարկությամբ։ Այս տարի առաջին տեղը զբաղեցրել է «Չինար» ռեստորանը, որի շեֆ-խոհարար Սուսաննա Ղուկասյանը գառան մսով տոլմա է ներկայացրել՝ մատուցված սոխի մեջ և ֆիրմային սոուսով։ Համտեսի ընթացքում երկրորդ տեղը նորեկ է զբաղեցրել՝  Գեղամա լեռներում գտնվող շքեղ գլամփինգ Dreamy Doms-ը՝ Արարատ լեռան ֆանտաստիկ տեսարանով:


Շեֆ-խոհարար Գոռ Ղուկասյանը ներկայացրեց 13 ժամ ջեռոցում եփված գառան մսով բրիոշը և դրանով գերեց մասնակիցներին: Երրորդ տեղը զբաղեցրել է փառատոնի վետերանը՝ «Ոստան» ռեստորանը, որը 2024 թվականին ներկայացրել է ռեկորդային թվով 5 ճաշատեսակներ, իսկ շեֆ խոհարար Սուրեն Արգամյանը մատուցել է գառանի՝ հեղինակային ու խմբային ուտեստ պատրաստված վառարանում ամենաքնքուշ գառան մսից, որը միշտ մատուցվում է չոր լավաշով։



Հյուրընկալության ոլորտի վետերան, ինչպես նաև դիլիջանյան «Թավա»  և «Կճուճ» նախագծերի հեղինակ Վարդան Ավետիսյանը խոստանում է, որ 2024-ին հյուրերը կհիշեն հայկական, եվրոպական և միջերկրածովյան խոհանոցի անսովոր համադրությունը, իսկ հայկական կճուճներում և թավաներում գտնվող ուտեստների ֆիրմային մատուցումը  կտպավորի փառատոնի նույնիսկ ամենագիտակ երկրպագուներին։

Flying Ostrich by Dolmama-ն շարունակում է Ժիրայր Ավանյանի խոհարարական ժառանգությունը և ընդգծում Հայաստանի գաստրոնոմիական մայրաքաղաքի կարգավիճակը՝ պատրաստելով հետաքրքիր ճաշացանկ՝ ներառյալ գառան ռուլետ բալի թանձրուկով և կանաչ լոբով, գառան բուդ թթի թանձրուկով և շամպինիոնով, գառան թիակ չիչխանի թանձրուկով և կարտոֆիլով։ Դասական բաղադրիչները նոր մեկնաբանությամբ ներկայացնելը հանդիսանում է ռեստորանի և շեֆ խոհարարներ Ռուսլան Բադալյանի ու Գեղեցիկ Գրիգորյանի այցեքարտը:

Մարիա և Գրիգորի Կարելսկիները «Common Ground» նախագծի համահեղինակներն են, որը բացվել է մայրաքաղաքում գրեթե մեկ տարի առաջ և այս ընթացքում դարձել է երևանցիների և Երևանի հյուրերի սիրելի վայրերից։  Սա և՛ գրախանութ է, և՛ մշակութային տարածք, և՛ գինեդարան, որը ներկայացնում է հատկապես հայկական գինեգործության շահերն ու նորույթները, և՛ փոքրիկ սրճարան։ Սա փառատոնի միակ ոչ հայ մասնակիցն է, որը, սակայն, առաջ է տանում ինչպես հայկական ավանդույթները, այնպես էլ խոհանոցը, ինչը շատ արժեքավոր է կազմակերպիչների համար։ Մարիայի խոսքով, քանի որ նախագիծը կոչված է միավորելու մարդկանց տարբեր խմբեր և ձևավորելու նոր միասնական քաղաքային միջավայր, իրենց համար կարևոր է ցույց տալ ճաշատեսակների հետաքրքիր ընտրանի՝  ռեստորանի ինչպես մշտական, այնպես էլ նոր հյուրերի համար: Այս տարի վայելեք գարունը Բաղրամյան 6 հասցեում գտնվող կանաչ այգում՝ համտեսելով գառան խաշլամա, լահմաջո գառան մսով և ֆիրմային չակապուլի։

Ստեփանակերտում Tumanyan’s Art հայտնի գողտրիկ անկյունի հիմնադիր Քրիստին Բալայանը 2023 թվականի դեկտեմբերին կարողացավ ռեստորանը վերաբացել  արդեն Երևանում, որտեղ արդեն  յուրաքանչյուրին հասանելի է արցախյան համն ու հոտը և անմոռանալի մթնոլորտը: Մոսկովյան 6/7 հասցեում գտնվող ռեստորան-պատկերասրահում այս տարի կսպասեն ձեզ՝ առաջարկելու ոչ ստանդարտ ժենգյալով հաց գառան մանրացրած մսով, գառան կողիկներով ջեռեփուկ a la Ռատատույ և Քրիստինի հեղինակային ուտեստը՝ վառարանում խորոված գառան փորոտիքը բրնձով և արցախյան ձևով։ .

Հայաստանի մարզերում միջազգային չափանիշներով որակյալ հանգիստ ապահովելու գաղափարախոս Շուշաննա Կոստանյանը Գեղարդում սպասում է բնության, անմոռանալի տեսարանների և օրիգինալ խոհանոցի բոլոր սիրահարներին Dreamy Domes-ում. Առաջին անգամ կարող եք վայելել հայկական և ֆրանսիական խոհանոցի միքսը՝ համտեսելով գառան մսով օրզո, սմբուկով և մածունով գառան չալաղաջ, ինչպես նաև գառան մսով յուրահատուկ բրիոշ։

Ինչպես ազդարարում է փառատոնի կարգախոսը՝ գարունը եկել է, գառան միս ուտելու ժամանակն է։ Կազմակերպիչներն անհամբեր սպասում են  գաստրո տպավորություններին #GARoon սեզոնից։















     
   







 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան, ով 18 թվին ուղիղ տեքստով ասում էր՝ տղուս մի՛ ընտրեք, ա՜յ ժողովուրդ ջան. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ես չեմ հասկանում՝ էս մեր ընգեր Մալյանը էս ու՞մ հետ էր ուզում սուրճ խմել։ Էս մարդկա՞նց։ Այ...
Աղբյուր` Panorama.am
22:57
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից
ԱԺ նախկին  պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։ «Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության...
Աղբյուր` Panorama.am
22:43
Հաղթանակ թաղամասում, ըստ տուժողի, իր տան ուղղությամբ արձակվել է մոտ 20 կրակոց
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}