Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանը նշեց, որ այդ օրը գտվելով Երևանում, պետք է նաև որոշակի իմաստով հռչակեն այն մասին, թեպետ գողացած, բայց երբեք չուրացված, չմոռացված է մեր եռատոնը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։
Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։
«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Քայլերթի մասնակիցները հասել են Սարիգյուղ։ Քայլերթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։
Քայլերթի ընթացքում անընդհատ նոր մարդիկ են միանում։ Նրանց դիմավորում եմ ծափահարություններով։
Հարակից հրապարակումներ`
- Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
- Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
- Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
- Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան