Աննա Վարդապետյանի խոսքի արձագանքներից. Մարդու աչքին թքելը հանցակազմ է՝ կախված թքատիրոջ քաղաքական պատկանելիությունից, ժայթքած թքի ծավալից
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին, գրում է.
«ՀՀ գլխավոր դատախազի զեկույցից և վերջին օրերի ելույթներից հետո հանգեցի հետևյալին․
1. Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր։
2. Քննիչները հրեշտակներ են, կամ կիսահրեշտակներ։
2.1 (Դատախազության և քննչական կոմիտեի մամլո խոսնակները երկնային արքայության փողհարներն են)։
3. Բոլոր փաստաբանները մանիպուլյատորներ են։
4. Բոլոր մեղադրյալները ստախոս են։
5. Բոլոր հիվանդ մեղադրյալները սիմուլյանտներ են (գնահատականը չի փոխվում նաև մահվանից հետո)։
6. Բոլոր խոշտանգված մեղադրյալները ինքնախոշտանգման հակում ունեցող ինքնախոշտանգվողներ են։
Հա, և ի վերջո
7. Մարդու աչքին թքելը հանցակազմ է՝ (վախտը գիտի) կախված թքատիրոջ քաղաքական պատկանելիությունից, զբաղեցրած պաշտոնից և կուտակած ու ժայթքած թքի ծավալից»։
Հարակից հրապարակումներ`
- Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում. Գլխավոր դատախազ
- Այստեղ դասախոսության ժամ չեմ սկսելու. Դատախազը՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության հարցին ի պատասխան
- Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ