Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը, ով շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել քաղաքացիների հարցերին։
«Եթե ողջ հանրապետությունը, եթե Երևանը չկանգնեն ոտքի, եթե Հայաստանում տեղի չունենա համակարգային փոփոխություն, ոչինչ չի ստացվի: Գուցե կրկնվեմ. Տավուշում ժողովուրդը պայքարում է հետևանքների դեմ, Երևանը պիտի պայքարի պատճառի դեմ:
Չի կարելի բուժել թոքաբորբը՝ միայն ջերմությունը իջեցնելով, պետք է մեծ դոզայով անտիբիոտիկներ ընդունել: Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած»,- նշել է Ա. Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- 4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
- Արդյունավետ կլինի, որ Բագրատ Սրբազանի երթին զուգահեռ, այլ վայրերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան. Քաղաքագետ
- Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
- Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
- Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
- Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
- Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան