«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց իր ժողովրդով գնա Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի որ այս գործըթնացը թե այստեղ, թե այլուր պետք է դադարեցվի, ինչպես եղել է ժողովրիդ պահանջը»,- Կիրանցում հայտարարեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
Բագրատ Սրբազանը նշեց, որ միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. «Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գնտվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի։
Եթե սահմանազատման խնդիրներ կան, դրանք պետք է տեղի ունենա Հայաստանի օրենքների համաձայն և միջազգային պայմանագրերի հիմունքների ու սկզբունքների վրա։ Այլ կերպ չի կարող լինել։ Միակողմանի, միանձնյա որոշումներ, մոլորեցնող, խաբեբայական որևէ ձևով այլ դրսևորումներ չեն կարող լինել։
Մենք գիտենք որ ականազերծման գործընթացը արդեն սկսված է, բայց դա որևէ ձևով չի խանգարում մեր պահանջը հնչեցնելու և մեր նպատակին ու ցանկությանը հասնելու համար»։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ շարժումը կառաջնորդեն քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Այս շարժումը վերկուսակցական, ապակուսակցական է, որևէ գույն, տեսք, նշան չունի։
Նախատեսում ենք ամիս 9-ին կեսօրին գտնվել Երևանում։ Շարժումը ձևավորվել է բնական, բնական էլ գնալու է։ Ինչպես ուզենք, այնպես էլ կգնանք՝ մեր երկիրն է, մեր ճանապարհը։
Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
- Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
- Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
- Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
- Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
- Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
- Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
- Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
- Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
- Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան