Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,- Կիրանցում՝ նախքան Երևան քայլերթը լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա ընգդծեց, որ հողեր հանձնելու ծրագրը ծայրից ծայր ապօրինի գործընթացը է, պետք է կասեցվի։
«Գյուղը կիսվում է երկու մասի։ Դա չենք կարո թույլ տալ։ Հետագայում Հայաստանի առջև նոր պահանջներ են դրվելու, դառնալու ենք անկենսունակ պետություն։ Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող։ Սա մեր լինելության հարցն է, մեր գոյաբանական խնդիրն է, նահանջի տեղ չունենք։
Գնալու ենք մինչև վերջ, հասնելու ենք մեր նպատակներին»,- ասաց Գ. Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
- Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան