Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան և հայտնի է բուժիչ ջրով։ Լճով հետարքրվածները շատ են՝ ամառ ձմեռ այցելում են, քանի որ ջուրը միշտ տաք է։ Սակայն այսօր, այսպես ասած, բուժական ջուրը մեծ վտանգ է ներկայացնում հանրային առողջության համար, տարածքը բարձիթողի վիճակում է։
Շուրջ 20 տարի լճից օգտվող քաղաքացին Panorama.am-ին ահազանգեց՝ կոյուղաջրերը լցվում են լիճ և այն մեծ վտանգ է մարդկանց առողջության համար։ Այդ մասին փաստում են ապրիլ ամսին արված ջրի փորձաքննության արդյունքները։ Քաղաքացիներն իրենց նախաձեռնությամբ են իրականացրել փորձաքննություն։
«Մենք այդ լճից օգտվում ենք երկար տարիներ։ Սեզոնը բացվելուն պես տղաներով այցելեցինք, հասկացանք, որ փոխվել է ջրի որակը։ Ուսումնասիրեցինք, տեսանք, որ կոյուղաջրերն են թափվում լիճ՝ կոյուղատարի վնասման հետևանքով։ Այդ կեղտաջրերը գալիս են հարակից սեփական տների տարածից։ Այնտեղ չռիկ կա, որ աղաջրից հետո լողանում էինք, այդ չռիկի հետ միասին հիմա կեղտաջրերը գալիս է ու լցվում մեջը»,- ասաց մեր զրուցակիցը։
Քաղաքացին հայտնեց, որ փորձել են պատասխանատու օղակներին դիմել և հարցին լուծում տալ, սակայն, իր բնորոշմամաբ՝ ոչ ոք իր տեղում չէ։
«Հիմա և՛ մեծահասակները, և՛ երեխաները, և՛ նույնիսկ դասախոսները լողանում են՝ չգիտակցելով խնդրի լրջությունը։ Մեր տղաները հմապատասխան նմուշներ են վերցրել և դիմել լաբորատոր հետազոտության, համաձայն արդյունքների՝ շուրջ 3000 անգամ գերազանցում է վտանգավոր նյութերի նորման, դե կոյուղաջրեր են, պատկերացրեք,թե ինչ վարակիչ նյութեր կարող են լինել։ Պարզ է՝ հանրային առողջության համար այն մեծ վտանգ է ներկայացնում։ Մենք ահազանգեցինք նաև Առողջապահության նախարարություն, ասացին՝ մենք բաց ջրային տարածքներից միայն մայիսի 15-ից հետո ենք փորձանմուշներ վերցնում։ Մինչև ամսի 15-ը մարդիկ կարող են վարակվել։ Շատերը փետրվար ամսից են գնում լողում, քանի որ ջուրը տաք է»,- ասաց քաղաքացին։
Նրա խոսքով՝ շատերի համար այն հանգստը կազմակերպելու վայր է․ «Մենք երկար տարիներ չենք գնում հանգստանալու, մեզ համար շատ հարմար է բնության այդ բարիքից օգտվելը, պարզապես հիմա ցավն անտարբերությունն է, որը համատարած է» ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան