«Ժողովուրդ». ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ջանք չեն խնայել՝ ցույց տալու, որ շատ ոգևորված են Ակադեմիական քաղաքի գաղափարով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, երեկ ՔՊ-ն հերթական նախաձեռնող խմբի նիստն է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նիստի օրակարգում բացառապես կրթական ոլորտին առնչվող հարցեր են եղել, զեկույցներով են հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ջանք չեն խնայել՝ ցույց տալու, որ շատ ոգևորված են Ակադեմիական քաղաքի գաղափարով ու վստահ են, որ այն իսկապես մեծ ու լուրջ գյուտ է լինելու կրթական ոլորտում. նրանք նաև շատ ջերմ են ընդունել նախարար Ժաննա Անդրեասյանին:
«Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած նիստը բացառապես նվիրված է եղել կրթական ոլորտին, ու, չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միևնույնն է, այս կարևորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան