Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է
«յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը:
Ի թիվս այլոց այն աջակցություն էր բոլոր պայքարած ու դրա համար նստածներին։
3 օր կամ 3000 օր նստելը ոչինչ է համեմատած էն արհավիրքների հետ, որոնք եկել են ու գալիս են մեր գլխին:
Մենք այդ ամենի հետ իրավունք չունենք հաշտ լինել:
Ես Հայաստանի պակասելու հետ հաշտ չեմ։
Ես կիրանցեցու տան ու հողի թշնամուն տալու հետ հաշտ չեմ։
Ես սահմանադրության պղծման հետ հաշտ չեմ։
Ես էդ ամենը անողների հետ ընդհանրապես հաշտ չեմ։
Թքած ունեցեք էն զրկանքների վրա, որոնցով փորձում են ահաբեկել ձեզ:
Էս քայլերով մեզնից շատ ավելին են ուզում խլել, քան նույնիսկ կյանքն է...
Գտեք ձեր միջի հային։
Հետո գտեք իրար։
Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք։
Կհանդիպենք երեկոյան...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան