
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը։
«Անշուշտ, Ղազախստանը միշտ պատրաստ է օգնել բոլոր գործընթացներին, որոնք վերաբերում են խաղաղությանը։ Դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին ու Ուկրաինային, այլև Հայաստանին ու Ադրբեջանին, Սիրիայի, Իրանի խնդրին»,- ասել է նա։
Աբաևի խոսքով, Ուկրաինայում հակամարտության կարգավորման բազմաթիվ նախաձեռնություններ կան։
«Բայց այստեղ պետք է հաշվի առնել մի քանի կետ. Իհարկե, Ռուսաստանը պետք է մասնակցի այդ գործընթացներին։ Ես նկատի չունեմ Շվեյցարիան։ Անկասկած, առանց Ռուսաստանի կարծիքի, հավանաբար շատ դժվար, նույնիսկ անհնար կլինի ինչ-որ համաձայնության գալ»,- ասել է նա։