Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ /արշավախմբի ղեկավար պ․գ․․թ/ Ավետիս Գրիգորյանի գլխավորությամբ պեղում է իշխան Չեսար Օրբելյանի պալատն ու կից եկեղեցու տարածաքը․ կան առաջին կարևոր արդյունքները։
Հնագիտական արշավախմբի ղեկավար պ․ գ․ թ․ Ավետիս Գրիգորյանն ասել է. «Դարերով ծածկված հողի հաստ շերտի տակից հայտնաբերվել են իշխանատան սյունախարիսխները, բացվել է բուխարին և թոնիրը, պատերի քանդակազարդ խորշերի մոտ հայտնաբերվել են հազվադեպ հանդիպող քարե ուշմիջնադարյան ձիթաճրագները»։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հարակից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները, ևս տվել են հետաքրքրական նյութ՝ հայտնաբերվել են մանկական թաղումներ։
Պեղումները շարունակվում են, աշխատանքներն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան