Ադրբեջանցիներն ասում են՝ ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս մասին է ահազանգում Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։
«Այս քաղաքականության հերթական թիրախը դարձավ Ստեփանակերտի հերոսների պանթեոնը։ Այս մասին տեղեկատվությունը տարածվում է ադրբեջանական տելեգրամ ալիքներով»,- նշում է նա։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները Արցախում ոչնչացնում են զոհված հերոսների հիշատակը հավերժացնող փառքի անկյունները
- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում ադրբեջանցի վանդալները քանդել են ավանդական հայ տատիկի կերպարը
- Ադրբեջանցի վանդալները քանդել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի պատկերաքանդակները
- Ադրբեջանն Արցախում անկախության շրջանի հուշարձանների ոչնչացմամբ փորձում է ջնջել անկախ պետության գաղափարը. Արմինե Տիգրանյան
- Ծանր շինարարական տեխնիկայով ադրբեջանցի վանդալները քանդել են Արցախի ԱԺ-ի շենքը
- Ադրբեջանցի վանդալները շինարարական տեխնիկայի միջոցով ոչնչացնում Արցախի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը
- Ադրբեջանը շարունակում է բռնազավթված Արցախում ոչնչացնել հայկական գերեզմանները․«Հայքի մշակույթի օմբուդսմեն»
- Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտում կանգնեցված Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը
- Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում դեռ խորհրդային ժանակաաշրջանում կառուցված Արծվի հուշարձանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան