Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա սկսել է իր աշխատանքը երկու օր առաջ։
Ի դեպ առաջին ԱԲ դիվանագետն է, որն այսուհետ մեդիաներին ու հասարակությանը կտրամադրի ժամանակին ու որակյալ տեղեկատվություն հյուպատոսական հարցերի վերաբերյալ։
Վիկտորիան արհեստական բանականության կողմից ստեղծված կառավարության առաջին ներկայացուցիչն է աշխարհում։ Նրա կերպարն իրական բնորդ ունի, ուկրաինացի երգիչ ու մոդել Ռոզալի Նոմբրեն է, որը ծնվել է Դոնեցկում, ապա տեղափոխվել Խարկով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան