Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված զինծառայողների հարազատներ, արվեստի գործիչներ։ Բագրատ Սրբազանը ծնկի եկավ, ստացավ Լենա տատիկի օրհնությունը և սկսվեց Տավուշից քայլերթ դեպի Երևան։
«Այստեղ ոգին հաղթել է դուխին և դա իրականություն է։ Մեր ճանապարհը լինելու է մեկ գծով, որպեսզի եռագույնը հաղթի սևին ու սպիտակին։ Մեր վերջնահանգրվանը լինելու է՝ հոգևոր Հայաստանը իր արժեքային ողջ համակարգով հաղթելու է նոր Հայաստանին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Զոհված զինծառայողների ծնողներն օրհնեցին դեպի Երևան ուղևորվող շարժումը։
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք այս շարժման զինվորն ենք»,- հայտարարեցին զոհված զինծառայողների հարազատները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան