Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են.
«Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող գազատար խողովակը վնասվել է, առկա է արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հաստաբուն ծառն ընկել է գազատարի վրա, վնասել այն, փակել ճանապարհի երթևեկելի գոտին և վնասել մոտակայքում գտնվող արտաքին լուսավորման սյունը, որը նույնպես ընկել է երթևեկելի հատված։ Տեղազննման արդյունքում գազի արտահոսք չի հայտնաբերվել։
Փրկարարները կտրել են ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից»։
Հարակից հրապարակումներ`
- Ծառը կոտրվել և ընկել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրա
- Ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է ավտոտնակի տանիքին