Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Տավուշից մեկնարկած քայլերթը։
Լրագրողի դիտարմանը, որ քայլերթի մասնակիցների պահանջն է կասեցնել սահմանազատման գործընթացը, Սիմոնյանն արձագանքեց. «... Եվ հարձակվել Ադրբեջանի վրա՞։ Ես քաղաքական գործիչ եմ, քաղաքական առաջարկ, ինչպես նաև մեր քաղաքացիները, չեն լսել։ Ես քաղաքական պահանջ չեմ լսել։ Եթե իրենց առաջարկը Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություն անելն է, ևս մեկ քայլով հարձակվելը... ։
Կասցենել սահմանազատումը՝ նշանակում է դեմ են։ Հայաստանը միակողմանի զիջումների չի գնում, ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմքեր։ Իսկ այդ քարտեզներին և իրավական հիմքերին մենք ամբողջությամբ տիրապետում ենք»։
Հարցին՝ իշխանափոխության վտանգ տեսնո՞ւմ է, Ա.Սիմոնյանը պատասխանեց. «Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններով, որոնք տեղի են ունենալու 2026 թվականին»։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը կարող է վերածվել համաժողովրդական ընդվզման, նա ասաց. «Ես որևէ բան չեմ բացառում, ասում եմ, երբ որ կլինի քաղաքական առաջարկ, քաղաքական գործընթաց... Չեմ հասկանում, թե սա ինչ պրոցես է, չգիտեմ՝ մենք կրոնապետությո՞ւն ենք։ Ինչո՞վ ենք մենք հիմա զբաղված, ի՞նչն է առաջարկը։
Երբ ինչ-որ մեկն ասում է՝ ես սրան դեմ եմ, ինքը պետք է առաջարկ ներկայացնի, ո՞րն է այդ առաջարկը։
Միակողմանի զիջում չկա, մենք սահման ենք գծում, միջազգային նորմերին համապատասխան ենք անում։ Ո՞րն է այդ միջազգային նորմը, որն, ըստ իրենց, խախտված է։ Ոզում եմ հասկանալ՝ մենք ինչի՞ մասին ենք խոսում։ Ուզում եմ ասել՝ քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ որ մենք արել ենք, նույն ձևի տարբեր դերակատարներով կրկնել ու փորձել նույն բանն անել։ Հասկացանք՝ նոր բան մտածեք»։
Հարցին՝ արտաքին հետք տեսնո՞ւմ է այդ գործընթացում, նա պատասխանեց. «Տեսնում եմ տարբեր տեղերից, տարբեր ուղղվածություն, ֆինանսավորում ունեցող բլոգերներ, հիմնականում մեկ երկրում գտնվող մարդիկ հայտարարում են, որ միանում են այս շարժմանը։ Բնական է, տեսնում եմ։ Իսկ ում։ Պարզ չէ՞»։
Հարակից հրապարակումներ`
- «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 12:00-ից
- Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
- Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
- Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
- Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
- Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
- Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
- Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին