Չապականված մարդկանցով պետք է սատար կանգնել Սրբազանին, որպեսզի այս արդար պահանջը իրագործվի.Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կառավարության շենքի դիմաց 5 օր առաջ 72 ժամյա նստացույց հայտարարած ազատամարտիկ Իշխան Գևորգյանը շարունակում է իր ակցիան՝ արդեն ընկերների հետ միասին՝ հերթափոխելով։ «Ես հաշտ չեմ» պաստառով նստացուց հայտարարած ազատամարտիկն օրերս ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ դիմեց ժողովրդին հորդորելով միանալ իրեն և Հանրապետության հրապարակում սպասել Տավուշից մեկնարկած Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին։
Panorama.am-Նստացույցի 5-րդ օրն ի՞նչ ուղերձ ունեք հասարակությանը։
Ի. Գևորգյան-Իմ 72 ժամյա նստացույցն ավարտվելուց հետո մենք ակցիան շարունակում ենք ընկերներով, այսինքը՝ ցերեկ-գիշեր իրար փոխարինում ենք։ Երբ պետք է վերջացնեի իմ նստացույցը, դրանից երեք ժամ առաջ տեղեկատվություն ստացա, որ Բագրատ Սրբազանը Տավուշի ժողովրդի հետ գալիս է դեպի Երևան։ Նրա հետ խոսելով՝ որոշում կայացրի, որ իմ ընկերների հետ մնամ այստեղ և սպասեմ իրեն։
Խնդիրն այսպես է դրված՝ տարբեր գործընթացներով, չապականված մարդկանցով պետք է սատար կանգնել մեր Սրբազանին, լինել իր կողքը, որպեսզի այս արդար պահանջը իրագործվի, այն է՝ ոչ մի սանտիմետր մեր հայրենիքից չպակասի, միակողմանի հայրենազրկման գործընթացը դադարեցվի, ոչ մի հայ մարդու տուն, հող չպակասի։
Սրբազանը դրա համար գալիս է մայրաքաղաք, ես էլ մարդկանց կոչ եմ արել հավաքվենք, մաքուր ձևով դիմավորենք նրան, սատարենք և գործն ավարտին հասցնենք։ Մենք հիմա հերթափոխով սպասում ենք իրեն։
Այստեղ բավականին հետաքրքիր գործընթացներ են ընթանում հայերով միաբանվելու և սպասելու մայիսի 9-ին։ Ժողովրդին էլ կոչ եմ անում, որ մայիսի 9-ին ժամը 2-ից, ովքեր երթի մեջ չեն, գան միանան մեզ, իրար հետ սպասենք Սրբազանի գալստին։
Panorama.am-Ի՞նչ կարծիք ունեք Բագրատ Սրբաղանի առաջնորդած երթի գաղափարից և ժողովրդի արձագանքից։
Ի. Գևորգյան-Իրականում շատ լավ երթ է՝ կետային որոշ վատ գործընթացներով։ Մարդիք, ում աշխատանքն է քաղաքականությունը, վերցնում են իրենց ճամպրուկները, գնում են «գործի»՝ այնտեղ նկարվելու՝ վնասելով մեր ընդհանուր շարժմանը և գործին։ Թե՛ Սրբազանից կուզեի խնդրել , թե՛ այդ մարդկանցից էլ պահանջել՝ եթե աջակցում եք ու գիտեք, որ ձեր դեմքը կարող է վնասի այս գործընթացին՝ ապա լուռ այդ բանն արեք՝ ինչպես մենք երկիրը պաշտպանելուց լայվ չենք մտնում դիրքերից և գոռում, որ այստեղ ենք պաշտպանում, որ պաշտպանման գործընթացին չվնասենք։
Եթե իրական հայեր ենք և ուզում ենք խնդիրը լուծել, այլ ոչ թե իրենց դեմքը երկու անգամ երևա, ապա խնդրանքս ու պահանջս նրանցից՝ այդ ամենը կապիշոնով լուռ արեք, եթե ուզում եք հաջողի։ Եթե չէ, ապա պետք է բոլորն իմանան, որ այդ մարդիկ կտոր փախցնողներ են, եկել են դա անելու։
Համազգային շարժումը խելացի պետք է անել, եթե հասկանում ես, որ համազգային շարժմանը քո դեմքով միանալով բերելու ես նախկինի պիտակին ու պղծես գործընթացը , ինչպես Արցախի դեպքերի ժամանակ պղծվեց, ու այդ ամենը չես դադարեցնում, ուրեմը հենց դու պղծման համար էլ նախատեսված ես։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
- Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
- Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին