Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր անհամաձայնությունը հայտնեց այս տեսակետին։
«Պարոն Նազարյան, երբ որ հայը Հայաստանում ասում է եզդիների նկատմամբ խտրականություն չկա, նույնն է, ոնց որ տղամարդն ասի՝ կանանց նկատմամբ խտրականություն չկա։
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա՞ , թե՞ չկա»։
Նազարյանն արձագանեց. «Ես գիտեմ»։
«Եզդիական համայքներում առողջապահական ծառայությունները պակաս հասնելի են, քան հայկական համայնքներում։ Ինչո՞ւ է այդպես»,- նշեց Թագուհի Ղազարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին