«Մեր ձայնը» կանանց նախաձեռնությունը կպայքարի Հայաստանի ինքնիշխանության, իրական արևմտյան արժեքների համար. Հայտարարություն
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքի իր էջում տարածել է «Մեր Ձայնը» կանանց նախաձեռնության հայտարարությունը, որում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության ճակատագրական էկզիստենցիալ պայմաններում կառավարությունը իրականացնում է ակնհայտ հակապետական և պարտվողական որոշումներ` երկիրը տանելով պետականազրկման և դրանից բխող անվտանգության մարտահրավերների:
Ժամանակն է կասեցնել այս միտումնավորլ քայքայիչ քաղաքականությունը դրսից պարտադրվող օրակարգերով:
Մենք `ներքոստորագրյալներս ,ազդարարում ենք Հայաստանի կանանց միավորման «Մեր ձայնը»նախաձեռնության մասին: Մեր նպատակներն են պայքարել Հայաստանի ինքնիշխանության համար, իրական արևմտյան արժեքների տարածման, հանրային և պետական օղակներում կնոջ դերակատարության և մասնակցության բարձրացման համար:
Բոլոր կանանց կոչ ենք անում համախմբվել և դեմ առ դեմ պայքարելու այս պարտվողական քաղաքականության դեմ`իբրև ուղեցույց ունենալով մարդու իրավունքների ,համամարդկային արժեքների,ազգային ինքնության և արժանապատվության փոխլրացնող և անքակտելի սկզբունքները
«Մեր Ձայնը» կանանց նախաձեռնություն:
Զարուհի Մուրադյան
Անուշ Սեդրակյան
Յանա Գաբրիելյան-Մանթաշևա
Վերոնիկա Շահնազարյան
Անուշիկ Հարությունյան-Ջերեջյան
Հելենա Մելքոնյան»։
Հարակից հրապարակումներ`
- Անուշ Սեդրակյան. BBC-ի հաղորդավարն ուղղակիորեն ասաց՝ դուք ընկղմվել եք առավելագույն գոռոզամտության և մեծամտության մեջ
- Անուշ Սեդրակյան. Մարդիկ այլևս չեն ուզում խաբվել և չի կարելի նրանց դրա համար մեղադրել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա