Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում
Մայիսի 8-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հաջորդ օրը Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նշելով, որ «շատ հարցեր են կուտակցել քննարկելու համար»։
«Վերջին ժամանակներս Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք, ինչպես ակնկալում ենք, բաց ձևով կքննարկվեն ղեկավարների միջև»,- ասել է Ուշակովը։
Խոսելով ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրների մասին՝ նա նշել է, որ Երևանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությունում, թեև դեռ դուրս չի եկել դրանից, միևնույն ժամանակ չի մասնակցում կառույցի համատեղ զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ մնալ դրա ֆինանսավորումից։ «Զուգահեռաբար Հայաստանը ցուցադրաբար երկխոսություն է զարգացնում Արևմուտքի հետ՝ ներառյալ Եվրամիությանն անդամակցելու տարբեր տարբերակների դիտարկում, և ՆԱՏՕ-ի կապերն ակտիվանում են, այսինքն՝ այժմ կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են քննարկում», - ասել է նա։
«Մենք շատ ենք կարևորում այս երկկողմ հանդիպումը, որն, ինձ թվում է, կօգնի շատ հարցեր վերջնականապես հստակեցնել»,- եզրափակել է Ուշակովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան