Իրավունք 11:41 03/05/2024 Հայաստան

ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը

Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ, որտեղ ասված է.

«Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանն իրենց խորը մտահոգությունն են հայտնում վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման մեթոդների և տեմպերի կապակցությամբ։

Միանշանակ է, որ երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացը կարևոր է, սակայն այն պետք է իրականացվի միջազգային իրավունքի սկզբունքների և Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության պահանջների խստիվ պահպանմամբ։
Նախ, ըստ ՀՀ վարչապետի հայտարարության, սահմանազատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ակնհայտ ագրեսիայի սպառնալիքի պայմաններում, ինչը արդեն իսկ հիմք է տալիս պնդելու, որ սահմանազատումը և սահմանագծումը չի իրականացվում միջազգային իրավունքի հիման վրա։

Տարածաշրջանում իրական և կայուն խաղաղություն կարող է կայանալ բացառապես ուժի գործադրման և դրա սպառնալիքների բացառման պայմաններում։ Մինչդեռ, Ադրբեջանի կողմից որևէ իրական և գործուն քայլեր չեն գործադրվել Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարբեր թվականների հարձակումների և ինքնիշխան տարածք ներխուժման արդյունքում օկուպացված դարձած տարածքներից   (ինչպես դեռևս 1990-ականներից, այնպես 2021-2022 թվականների ընթացքում հարձակումների արդյունքում) զինված ուժերը դուրս բերելու ուղղությամբ։

Ըստ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հայտարարությունների՝ սահմանագծման գործընթացները կատարվում են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) շրջանակներում գործող վարչական սահմանները պետական սահման դարձնելու սկզբունքից ելնելով՝ uti possidetis սկզբունքին համահունչ։ Միևնույն ժամանակ, օրերս ՀՀ արտաքին գործերի նախարարը հերթական անգամ հաստատել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը խուսափում է հստակ հաստատել, որ առաջնորդվելու է ԽՍՀՄ-ից ժառանգած վարչական սահմաններով և հանդիսանալ այդ սահմանների իրավահաջորդը։ Սահմանների՝ վարչական, թե պետական, իրավահաջորդության անկյունաքարային սկզբունքի շուրջ գրավոր համաձայնության բացակայության, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության անկախության հռչակագրով Առաջին հանրապետության իրավահաջորդ հանդիսանալու, որով Հայաստանից տարածքային նկրտումների հիմք է ստեղծում,  և Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ռազմական հարձակումների և Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Արևմտյան Ադրբեջան ներկայացնող խոսույթների ակտիվ զարգացման պայմաններում լեգիտիմ սահմանազատում չի կարող ընթանալ։

Ավելին, սահմանագծումը կատարվում է առանց  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատշաճ իրավական գործընթացների պահպանման, այլ իրականացվում է սահմանազատման հանձնաժողովների համաձայնության հիման վրա, որոնք դեռևս չունեն հստակ և նախապես ընդունված լիազորությունների շրջանակ և աշխատանքային կանոնակարգեր, ինչը ՀՀ Սահմանադրության և այլ իրավական ակտերի հիման վրա իրավաչափ գործընթաց համարվել չի կարող։

Նշված եղանակով սահմանազատումը հակասում է հենց ՀՀ ներպետական օրենսդրությանը և կառավարության կողմից որդեգրած մոտեցումներին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանագծման առնչությամբ։ Մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիրքորոշման համաձայն՝ «քանի որ սահմանագծման ողջ ուրվագծի համաձայնեցումը չի ավարտվել և չի հաստատվել օրենսդիր մարմինների կողմից, համաձայնեցված հատվածները չեն համարվում վերջնական համաձայնեցված»։

Ավելին, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը պահանջում է, որ պետական սահմանը տեղորոշելիս և փոփոխելիս, սահմանակից պետությունների հետ հարաբերությունները, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում և միջազգային հաղորդակցության ուղիներում իրավահարաբերությունները կարգավորելիս Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով.

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության.
բ) Հայաստանի Հանրապետության անվտանգության և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովման.
գ) օտարերկրյա պետությունների հետ բազմակողմանի փոխշահավետ համագործակցության.
դ) սահմանային հարցերի խաղաղ լուծման:
Ներկայումս ընթացող սահմանագծման գործընթացները հիմնված չեն ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վրա, քանի որ պայմանավորվածությունների մաս չի կազմում ՀՀ տարածքի դեօկուպացիան, իրականացվում է ուժի սպառնալիքով։ Չի ապահովվում նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններվ ստանձնած ՀՀ քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը։

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում բնակվող քաղաքացիների իրավունքների եւ անվտանգության ապահովումը հրամայական է։
ՀՀ կառավարության ղեկավարի կողմից նշվել է, որ ըստ պայմանավորվածության՝ սահմանագծվող սահմանի երկու կողմերում տեղակայվելու են պետությունների սահմանապահ զորքերի ծառայողները։

Հաշվի առնելով Ադրբեջանի բազմիցս փաստագրված, այդ թվում՝ միջազգային ատյանների կողմից հաստատված հայատյաց քաղաքականությունը և դրա շարունակական տարածումը, այդ թվում՝ երեխաների շրջանում ուսումնական հաստատություններում կրթության միջոցով, ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին տարիներին հայազգի անձանց նկատմամբ կատարված պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության սպանությունները, ներառյալ՝ գլխատման, գնդակահարության միջոցով, խոշտանգումները, ուղիղ թիրախավորումները, հայկական մշակութային ժառանգության շարունակական ավիրումներն ու հայկակականության հետքի վերացումը, Արցախի ողջ բնակչության բռնի տեղահանումը հայրենիքից և բոլոր սահմռկեցուցիչ հանցագործությունների համար տոտալ անպատժելիությունը, ադրբեջանական  ուժերի, այդ թվում՝ սահմանապահ տեղակայումը խաղաղ բնակչության կենսական տարածքների անմիջական հարևանությամբ լրջագույն և իրական անվտանգային ռիսկեր է ստեղծում։  Ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազեռծած պատերազմի ընթացքում հենց Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայողների կողմից առերևույթ պատերազմական հանցագործությունների կատարման բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ ռազմագերիների սպանություն, դիակների խեղում, խոշտանգումներ, հայ զինծառայողների մի խումբ դեռևս համարվում է անհայտ կորած սահմանապահ զորքերի վերահսկողության տակ հայտնվելուց հետո։

Ավելին, 2020 թվականից ի վեր ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակիչների նկատմամբ կատարված անօրինական գործողությունները և հանցագործությունները, ներառյալ գյուղերի և տների ուղղությամբ դիտավորյալ կրակոցները, վերջինը՝ 2024թ․ ապրիլի 9-ին, քաղաքացիական խաղաղ բնակչության թիրախավորումները, կենդանիների գողության դեպքերը, Գորիս - Կապան ճանապարհի փակելը, ճանապարհով երթևեկող անձանց, այդ թվում՝ երեխաներին վախեցնելը, և այլ անվտանգային սպառնալիքները նույն իրավիճակը Տավուշի մարզում կրկնվելու իրական հնարավորության մասին են հուշում՝ հաշվի առնելով, որ ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհն անցնելու է ենթադրյալ ադրբեջանական տարածքներով, արդբեջանական զորքերը անմիջականորեն տեղակայվելու են քաղաքացիական բնակչության տներին կից, կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, դպրոցները լինելու են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության ներքո, այդ  թվում՝ օրինակ Կիրանց գյուղի դպրոցը ենթադրյալ ադրբեջանական սահմանից հեռու է լինելու ընդամենը 70մետր։ Սահմանագծման արդյունքներով մի շարք քաղաքացիների սեփականությունը, այդ թվում՝ տները, հողատարածքները հայտնվելու են ենթադրյալ ադրբեջանական տարածքում կամ անմիջապես սահմանին կից՝ անհնարին դարձնելով սեփականության օգտագործումը։

Անհրաժեշտ է փաստել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ի դեմս՝ վարչապետի, չեն բացառում Ադրբեջանի կողմից այլ սպառնալիքների և ռազմական ուժի գործադրման հավանականությունը սահմանագծումից հետո անգամ, ինչի պարագայում հրամայական է դառնում սահմանազատման և սահմանագծման գործընթացում միջազգային իրավունքի և ընդունված փորձի ու սկզբունքների կիրառումը։

Միաժամանակ, միջպետական ճանապարհի օգտագործման անհնարինության պայմաններում ինչպես Կիրանց, այնպես էլ Ոսկեպար և Կայան գյուղերի բնակիչները կանգնած են շրջափակման վտանգի առաջ, ինչն էական ռիսկեր է ստեղծելու բնակչության անվտանգ միջավայրում կենսագործունեության համար՝ վտանգելով նշված գյուղերի բնակիչների կյանքի, սեփականության, ազատ տեղաշարժի, կրթության, առողջության և այլ իրավունքները։ Նման իրական անվտանգային ռիսկերի առկայության պայմաններում գյուղերը կարող են դատարկվել։ Նման պայմաններում բարձր հավանականություն կա, որ նշված գյուղերի բնակչությունը կլքի իրենց մշտական բնակության վայրը՝ երեխաների անվտանգության լուրջ սպառնալիքներ ունենալու ու կրթության իրավունքը պատշաճ ապահովելու անհնարինության պայմաններում։
Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կառավարության և գործող իշխանության, պարտավորություն է կրում երաշխավորելու նշված գյուղերի բնակիչների անվտանգությունը և բոլոր իրավունքների պաշտպանությունը։

Այս առնչությամբ, հատկապես, ՀՀ ոստիկանության կողմից վերջին օրերին Կիրանց գյուղում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժի գործադրման, խաղաղ ցուցարարների ապօրինի բերման ենթարկելու դեպքերն անընդունելի են։ Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է ապահովել բնակիչների և յուրաքանչյուր անձի իրավունքներն ու ազատությունները, արժանապատվությունը, պահպանելու հասարակական անվտանգությունը։ Բնակիչների արդարացի մտահոգությունների բարձրաձայնման և պայքարի ճնշումը ոստիկանության ուժերի կողմից իրավաչափ չէ, և ունակ է առավել մեծ անպաշտպանության և անվստահության զգացողություն առաջացնել բնակիչների շրջանում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարությունից․
• Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու գործընթացում հիմնվել Միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, խստիվ պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջները։
• Սահմանազատման և սահմանագծման գործընթացում երաշխավորել սահմանամերձ գյուղերի բնակիչների՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրավունքները և անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է ապահովել անհրաժեշտ և բավարար բոլոր պայմանները՝ իրենց բնակավայրերում անձանց անվտանգ և արժանապատիվ բնակվելու իրավունքի երաշխավորման համար։
• Վերանայել Սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի և աշխատանքային խմբերի կազմը՝ ներգրավելով միջազգային իրավունքի մասնագետների, քարտեզագետների և այլ վերաբերելի մասնագետների։
• Սահմանագծման գործընթացներում հանրության համար ապահովել թափանցիկություն, կանխատեսելիություն և որոշակիություն, այդ թվում՝ սահմանագծման սկզբունքների և կիրառվող գործիքների վերաբերյալ։
• Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում  Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը»։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}