Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն․ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Օրվա ընթացքում իշխանական քարոզչամեքենան սոցցանցերում ակտիվորեն տարածում է Շարժման ոգու և բովանդակության հետ որևէ առնչություն չունեցող ապօրինի գործողությունների մասին տեղեկություններ: Հնարավոր է, որ այս կերպ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները և հիմքեր քաղաքացիների բացառապես խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար:
Ելնելով այս իրավիճակից՝ ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում է ցանկացած բռնություն, իսկ բոլոր նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի ու հատուկ ներդրված մարդիկ են»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա