Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։
«Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արյդո՞ք Նիկոլ Փաշինյանը գնալու է Մոսկվա՝ մասնակցելու Պուտինի երդմնակալության արարողությանը։
Հիշեցնենք, որ Վ.Պուտինի երդմնակալությունը նախատեսված է մայիսի 7-ին։
Հարցին՝ Փաշինյանը կմասնակցի՞ ԵԱՏՄ հոբելյանական նիստին, նա ասաց. «Հայաստանը ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել, կարծում եմ՝ ճիշտը մասնակցելն է։ Իմ տեղեկություններով երդմնակալությանը չի մասնակցելու և ամսի 7-ին արդեն մամուլում գրված է, որ տեղի կունենա վարչապետի ասուլիսը։ Արդեն ձեր հարցերը կուղղեք վարչապետին»։
Հարակից հրապարակումներ`
- Կմասնակցի՞ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը. կառավարության և ԱԳՆ պատասխանները
- Փաշինյանը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ Պուտինի երդմնակալության արարողությանը
- Դրա մասին կլինի հանրային հայտարարություն. Կոստանյանը՝ Փաշինյանի՝ Պուտինի երդմնակալության մասնակցելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան