Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը
«Եկել են դոշ են ծեծում, ո՞վ է ՀՀ տարածքից հող հանձնում, ո՞վ է հանձնում, ո՞վ։ Դուք եք հանձնում։ Որ հանձնեինք, այսքան կռիվ չէր լինի, այսքանի միջով չէինք անցնի»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով Գլխավոր դատախազի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ։
Սիմոնյանի ելույթի ժամանակ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
«Կտոր-կտոր փորձում ենք Հայաստանի Հանրապետությունն աշխարհի քարտեոզի վրա ամրագրել, որպես անկախ պետություն։ Ասում են՝ ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այո, որովհետև այդ տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության հետ է կապված»,- ասաց Սիմոնյանը։
Նա ներողություն խնդրեց գլխավոր դատախազից, քանի որ իր ելույթը քաղաքական ստացվեց և անդրադարձ չկատարվեց զեկույցին։
«Մի անդրադարձ ունեմ, թե ինչու Վինի Թուխը և իր փուչիկները մինչև հիմա բանտում չեն, բայց վստահ եմ, որ դա էլ է ժամանակի հարց»,- ասաց նա։
ԱԺ նախագահի խոսքով, ԱԺ-ում պատգամավորներ են նստում, որոնց կեսից ավելին երկքաղաքացի են, ՌԴ-ի քաղաքացի։
«Արա , էս ինչ հայրենասեր եք դուք։ էդ էր ձեր հայրենասիրությունը, հիմա մեկն էլ Կանադայի քաղաքացի է։ ՀՀ քաղաքացուն բան չունենք առաջարկելու, դուք սնանկ եք»,-հայտարարեց ԱԺ նախագահը և հավելեց. «Եթե արտահերթ ընտրություններ եք ուզում, հարց չկա՝ դրեք ձեր մանդատները, տենամ կարողանո՞ւմ եք դնել։ Դուք ձեր պարտավորությունները ձեր ընտրողների առաջ կատարել ե՞ք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան