Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«ՔՊ-ի ապազգային ու հակապետական նախաձեռնություններին անդուլ տեղեկատվական աջակցությունն ցուցաբերած Ստյոպա Սաֆարյանը՝ հիմա էլ Նորք-Մարաշի հայտնի դեպքերն է մեջբերել (չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս սրանց ֆանտազիայի վրա):
Լրիվ բանականությունը կորցրել ու խելքները թռցրել են: Երևի, վախի կամ պանիկայի պարագայում՝ դա նորմալ է: Թե ի՞նչ կապ ունի «Լավրովի պլանը» 2015թ. Նորք-Մարաշի դեպքերի հետ, կամ, թե ի՞նչ զառանցանք է այն բեմականացում կարծելը՝ Ստյոպան իհարկե չի ասում: Ի՞նչ ասի, ինչպե՞ս հիմնավորի իր ցնդաբանությունները, երբ հերթական ախմախությունն է բստրել:
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր ապավինած, բայց խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու»:
Հարակից հրապարակումներ`
- Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
- ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա