Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
«Այս շարժումը, երթը բացարձակ անձի, անձերի մասին չէ»,-այսօրվա քայլերթի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա ընդգծեց՝ որևէ կերպ չի ցանկանա, որ սա դառնա կուռքերի շարժում։
«Սա կուռքերի շարժում չէ, սա մարդկանց սրտերի մեջ արձանագրված բոլոր տեսակի տառապանքների, նվաստացումների, մեղքի... այդ բոլորից ազատվելու, վերականգնվելու ու ինքնամաքրվելու, ինքնաճանաչողության շարժում է»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Սևանից քայլերթի մասնակիցներն այսօր կշարժվեն դեպի Հրազդան։
Հարակից հրապարակումներ`
- «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 12:00-ից
- Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
- Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին