Սոլակ գյուղում տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի մեզ, Բագրատ Սրբազան
«Ժողովուրդ ջան, կնստենք մեքենաները, մոտ 10կմ ճանապարհ կա դեռ, կգնանք նախանշված տեղը՝ Սոլակ գյուղ։ Այնտեղ հատուկ տեղ է հատկացված։ Ասեմ ձեզ՝ ավելի լայն տեղ էր հատկացված, մեծ, բայց մեր տեղեկություններով՝ տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի, ժողովրդավար Հայաստանում, աշծարհի ամենաժողովրդավար երկրում։ Գիտեմ, որ օրեր առաջ տրամադրված էր,նախանշված, բայց այսօր հանկարծ փոխվել է, եզրակացությունը թողնում եմ ձեզ»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «ամոթ, ամոթ», բայց սրբազանը շտկեց․ «ամոթ չկա, ասեք՝ օրհնվեք դուք»։
Լրագրողները նաև փորձեցին Սրբազանից արձագանք ստանալ առ այն, որ ՔՊ-ականներն ասում են,թե սուտ է, որ իրենցից փորձել են կապվել Սրբազանի հետ ու միանալ նրան։
«Դե եթե չկա, ուրեմն՝ չկա։ Ես ասում եմ կա, իրենք ասում են՝ չկա, ասում եմ ՝ տարածքները մի՛ հանձնեք, իրենք ասում են՝ հանձնելու ենք։ Իրենք հիմա փոսն են դարձել։ Լիքը բան կա դեռ ասելու, որ ասելու են՝ չկա, հիշեք»,- արձագանքեց Բագրատ Սրբազանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան