Չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Դադիվանքի նախկին վանահայր
«Այս շարժման վերջնանպատակը պետք է լինի՝ արդարություն և հաղթանակ»,- լրագրողներին ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, որը նույնպես միացել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթին։
Նա նշեց, որ եկեղեցին միշտ եղել է ժողովրդի հետ, հոգևորականները՝ իրենց հոգևոր հոտի հետ։
Տեր Հովհաննես քահանան ասաց, որ թուրք-ազերիներին լավ գիտի, գիտի նրանց ձեռագիրը, նրանք խաղաղություն պարգևող չեն հայ ազգին. «Լավ իմացեք, իրենք կքանդեն ամեն ինչ, իսկ ռուս խաղաղապահները, որ լքեցին... Չլքեցին, մենք ասացինք՝ Արցախը Ադրբեջան է։ Էլ իրենք այնտեղ գործ չունեին անելու»։
«Ես 2023 թվականի սեպտեմբերի 17-ին ասել եմ՝ իմ հայ ժողովուրդ, ոտքի, ցեղասպանություն է սպասվում, ոտքի։ Բայց ոտքի չելան։
Արցախը մենք՝ հայ ժողովուրդը, պետք է պահեր, ոչ թե ուրիշները։ Երեք պայման դրեցին, առաջինը, որ պետք է ինտեգրվենք, ինչն անհնար էր, անհնար էր թուրքի լծի տակ ապրելը, երկրորդ՝ պատերազմել, որը հնարավոր չէր, որովհետև Հայաստանը մեր երաշխավորը չէր, ասաց՝ մեր երաշխավորն է, բայց մեր թիկունքում չկանգնեց, երրորդ՝ թողնենք և հեռանանք։ Ընտրեցինք երրորդը։
Ես այս իշխանությանը չեմ ընդունում, չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է։ Այդ լեզուն պետք է կտրես։ Այն ձեռքն էլ պետք է կտրես, որը ստորագրել է, որ Արցախն Ադրբեջան է։
Ով հայ է, թող միանա մեզ, որ փրկենք Հայաստանը, Արցախ աշխարհը»։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
- Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով
- Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
- Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
- Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
- Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
- Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
- Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
- Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
- Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան